Իսրայելցի բանաստեղծներ Մարինե Պետրոսյանի թարգմանությամբ։ Գարուն, #2, 2001թ.


Ռոնի Սոմեկ
ՏՐԱԿՏՈՐՆԵՐ


Դոկտոր Մենգելեի որդիներն այսօր
տրակտոր են վաճառում
Մյունխենից Շտուտգարտ տանող ճանապարհին։
Դրանք գնողը հողն է հերկելու,
ծառ ջրելու,
կարմիր է ներկելու իր տան տանիքը։


Ավելի ուշ, գարեջրի տոնին, դիտելու է՝ ինչպես
տղերքի խումբը շարվում է հրապարակում
ցուցափեղկում դրված անագե զինվորիկների նման։


Պատմությունը ճարտար վարսավիր է,
այն հարդարում է անգամ
գազանի գլուխը։