Իսրայելցի բանաստեղծներ Մարինե Պետրոսյանի թարգմանությամբ
Գարուն, #2, 2001թ.


Դան Արմոն
«ՔԱՐԸ» շարքից

Երբ հանդիպում ես քարին
մենակ մնա նրա հետ


ձեռքիդ ափի մեջ
իր գաղտնիքում փակված


այն ավելի տոկուն է քան դու
ապավինիր նրան


սպասիր նրա հետ
այն հողի
մի մասնիկն է


երբ շուրջբոլորդ
թաղվում է խավարի մեջ


և նրա ծանրությունը
ափիդ մեջ է
ու մարմնիդ մեջ


ականջ դիր
նրա ծանրությանը
որովհետև քարի հոգին
իր ծանրությունն է


բայց կյանքը
քեզանից է


տես ոնց է կաթ ուտում
ափիդ մեջ


ծնվել է, մեծանում է
թևեր է առնում


հետո հաշտվում է