Մարինե Պետրոսյանը հայ բանաստեղծ է եւ հրապարակախոս, որին իր գրած տեքստերն ու հեռուստատեսային ելույթները հանրային ճանաչում են բերել։ Ահա Մ. Պետրոսյանի գրական կյանքի հիմնական նշաձողերը, որ հաճախ զուգահեռվում են Հայաստանի քաղաքական զարգացումների հետ


1987

  • «Գարուն» ամսագրում հրապարակվում է Մ.Պետրոսյանի բանաստեղծությունների առաջին շարքը

1988

  • Սկսվում է Ղարաբաղյան շարժումը. անընդմեջ զանգածային ցույցեր, երթեր, գործադուլներ՝ Սովետական Միության պատմության մեջ նախադեպը չունեցող։ Հիմնական Ղարաբաղը Հայաստանին միացնելու պահանջն է, բայց զուգահեռաբար բարձրացվում են նաեւ այլ, մասնավորապես՝ դեմոկրատացման պահանջներ։

1993 


1995

  • Ֆրանսիական Comp’Act հրատարակչությունը հրատարակում է Մ.Պետրոսյանի առաջին գիրքը՝ J’apporterai des pierres։ Գիրքն արժանանում է լավ գրախոսականների, մասնավորապես՝ հայտնի Մոնդ թերթում։ Նայել այստեղ։


1998


2000

  • Մասնակցություն «Ստրուգայի բանաստեղծական երեկոներ» փառատոնին Մակեդոնիայում, 2000


2001

  • Մասնակցություն Հայ ժամանակակից գրականության միջազգային համաժողովին Կալիֆորնիայի համալսարանում, UCLA
  • Մասնակցություն Կենտրոնական եւ արեւելյան Եվրոպայի գրքի սալոնին Դիում, Ֆրանսիա : Traverses միություն


2002

  • Երկրորդ մասնակցությունը «Ստրուգայի բանաստեղծական երեկոներ» փառատոնին Մակեդոնիայում

2003

  • Ֆրանսիական Comp’Act հրատարակչությունը հրատարակում է Մ.Պետրոսյանի երկրորդ ֆրանսերեն գիրքը՝ Erevan , որը նորից արժանանում է լավ գրախոսականների։ Նայել այստեղ


2005

  • Ռեզիդենտ արտիստ Ջերասի կացատանը (Վուդսայդ, Կալիֆորնիա), որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի UNESCO-Aschberg Bursaries for Artists ծրագրի դափնեկիր
  • Այս կացատանն է գրվում «Հայաստանի ծովափին» տեքստը։


2006

  • Լույս է տեսնում «Հայաստանի ծովափին» գիրքը։ Դրանում տեղ գտած համանուն տեքստը, որը հեղինակը կատակով անվանել է բանավոր վեպ, շրջադարձային է հեղինակի գրական ճանապարհին։ Իրականության վավերագրական տարրերը դրանից հետո դառնում են Մ.Պետրոսյանի բանաստեղծությունների մի հիմնական եւ կարեւոր բաղադրիչ
  • Մասնակցություն Հայ ժամանակակից բանաստեղծության Avis de recherche ֆրանսերեն անթոլոգիայի ներկայացմանը Մարսելում, Նանտում, Փարիզում։ Editions Parentheses-ի հրատարակած այս անթոլոգիան նախաձեռնել էր Օլիվիա Ալոյանը, բանաստեղծների եւ գործերի ընտրությունը կատարել էին Մարինե Պետրոսյանն ու Գրիգոր Պըլտեանը, թարգմանությունը՝ Նունե Աբրահամյանն ու Ստեփան Ժուրանիկը


2007

  • Մ.Պետրոսյանը սկսում է հոդվածներ գրել «Հայկական ժամանակ» թերթի համար։ Դրանք լույս են տեսնում ամեն երեքշաբթի, մինչեւ 2009թ. դեկտեմբեր, եւ հսկայական ժողովրդականություն են վայելում, մանավանդ 2008-ի շարժման վերելքի շրջանում։
  • Ելույթներ եւ հանդիպումներ Վիյորբան քաղաքում, տեղի քաղաքապետարանի հրավերով
  • Մասնակցություն Ֆարերայի բանաստեղծական սեմինարներին, XVI։ Թարգմանական հավաք Կատալոնիայում, որին հրավիրված էին Մարինե Պետրոսյանն ու Տիգրան Պասկեւիչյանը։
  • Այս սեմինարների արդյունքում 2008թ. Institució de les Lletres Catalanes-ի կողմից Բարսելոնում հրատարակվեց երկու հայ բանաստեղծների համատեղ Una vegada a l’hivern գիրքը


2009

  • Երրորդ մասնակցությունը «Ստրուգայի բանաստեղծական երեկոներ» փառատոնին Մակեդոնիայում, 2009


2011

  • Լույս է տեսնում «Սալաթ կրակոցներով» գիրքը
  • Լույս է տեսնում «Կարմիր աֆիշ» գիրքը։ Գրքում տեղ գտած հոդվածները նախ տպագրվել են «Հայկական ժամանակ» օրաթերթում (2007-2009), «Լրագիր» (2010) եւ «7օր» կայքերում (2010-11)
  • Մասնակցություն Վալ դը Մարնի միջազգային բանաստեղծական բիենալեին


2013

  • Կանադական Contre-jour Cahiers Littéraires ամսագիրը հրապարակում է Մ.Պետրոսյանի բանաստեղծությունների շարքը՝ Նունե Աբրահամյանի թարգմանությամբ։
  • Գրող ռեզիդենտ Վիենայի Թանգարանների թաղամասում
  • Լույս է տեսնում հայ ժամանակակից բանաստեղծների Un idioma también es un incendio իսպաներեն անթոլոգիան Արգենտինայում, արգենտինահայ գրող Աննա Արզումանյանի նախաձեռնությամբ։ Թարգմանությունը՝ Ալիս Տեր-Ղեւոդյանի եւ Աննա Արզումանյանի, բանաստեղծների եւ գործերի ընտրությունը՝ Մ.Պետրոսյանի։


2014


2015

  • Արգենտինյան audisea. հրատարակչությունը հրատարակում է Մ․Պետրոսյանի Disparó el arma գիրքը՝ Ալիս Տեր-Ղեւոնդյանի իսպաներեն թարգմանությամբ։ Գրքում կան նաեւ հայերեն բնագրերը։ Բուենոս Այրեսի Ազգային գրադարանում կայանում է գրքի շնորհանդեսը՝ հեղինակի մասնակցությամբ։ Արգենտինյան մամուլում հրապարակվում են հարցազրույցներ հեղինակի հետ, այդ թվում՝ Página/12 հանրահայտ թերթում
  • Գրող ռեզիդենտ Writers Omi International Residency-ում, Նյու Յորք
  • Հրապարակում ռուսական «Воздух» ամսագրում՝ Салат с выстрелами


2016


2017

  • Մ․ Պետրոսյանը ճամփորդում է Միացյալ Նահանգներով, Սան Դիեգոյում մասնակցելով բանաստեղծական ընթերցումների, իսկ Սենթ Լուիսում Poetry Scores արվեստի միությունը կազմակերպում է նրա բանաստեղծությունների անգլերեն թարգմանությունների հիման վրա գրված երգերի երեկո՝ Do Not Die: The Poetry of Marine Petrossian


2018

  • Մ. Պետրոսյանի "Ոստիկան ոստիկան" բանաստեղծությունը հրապարակվում է ամերիկյան հայտնի Chicago Review հանդեսում, խմբագրի հետաքրքիր մեկնաբանությամբ, որպես Poetry Staff’s April Feature
  • Մ․Պետրոսյանը մասնակցումն է Թբիսիսիի միջազգային գրական փառատոնին, նրա էսսեն, հարցազրույցն ու գործերը հրապարակվում են Ախալի սաունջե հանդեսի #1 (55) համարում
  • Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառում Մ․ Պետրոսյանը մասնակցում է ԱՐԻ գրական հիմնադրամի կողմից կազմակերպված «Գրի պատասխանատվությունը» պանելային քննարկմանը

2019

  • Լույս է տեսնում ԵՐԵՎԱՆ /ՆՅՈՒ ՅՈՐՔ գիրքը
  • Մարինե Պետրոսյանը Դելիում մասնակցում է Ասիական պոեզիայի Ռազա բիենալին