Բիենալեի կազմակերպիչները հրատարակեցին նաեւ մասնակիցների գործերի անթոլոգիա՝ Je prends note, Anthologie 2011, Action Poétique Editions.

Այս թարգմանական սեմինարների ժամանակ Մարիա Օհաննեսյանը իմ եւ Տիգրան Պասկեւիչյանի բանաստեղծությունները թարգմանում էր կատալոներենի, որից հետո, դրա հիման վրա, կատալոնցի բանաստեղծները ստեղծում էին թարգմանության իրենց տարբերակները՝ ընթացքում մեզ հարցեր տալով եւ քննարկում բացելով։


Արդյունքում Institució de les Lletres Catalanes-ի կողմից Բարսելոնում հրատարակվեց իմ եւ Տիգրան Պասկեւիչյանի համատեղ Una vegada a l’hivern գիրքը, որտեղ կան մեր գործերի թե հայերեն բնագրերը, թե կանալոներեն թարգմանությունները

L’ESTRANGERA


d’on és vosté?-
em demanava un desconegut
en un hotel tranquil
d’una ciutat petita


el meu país ja no existeix
- li vaig dir -
jo sóc estrangera


els nostres neixen encara
sota aquest cel
però som pocs
i cada vegada més pocs
i tots són tristos


aquells que són molts
aquells que saben que són molts
aquells, jo els desestimo
jo soc estrangera


però on és el seu país? -
em demanava el desconegut
en un hotel tranquil
d’una ciutat petita


aquí -li vaig dir-
el meu país era allà
on avui jo sóc estrangera

Վիյորբանյան տպավորություններով ա գրվել «Ուրախության հնարավորության մասին» էսսեն, որից ահա մի հատված.


Ես Վիեննայով էի վերադառնում, բայց գալիս էի ֆրանսիական Վիյորբան քաղաքից, որը փաստորեն Լիոնի հյուսիսարեւելյան շարունակությունն ա։ Հայաստանի տարվա առթիվ հրավեր էի ստացել Վիյորբանի քաղաքապետից՝ վարելու մարտի 8-ի ավանդական երեկոն։ Քաղաքապետը՝ Ժան-Պոլ Բրետը, սոցիալիստ էր եւ ուներ բազմազգ աշխատակազմ։ Աշխատակիցները, որ ինձ օգնում էին իմ ճամփորդությունն ու երեկոն կազմակերպելիս, երեքն էին. Պասկալն իսպանուհի էր, Սելինն իտալուհի, իսկ Պիեռը խորվաթ։ Մովսեսին առանձին կնշեմ, որովհետեւ՝ «Հայերը Ֆրանսիայի վետերան համայնքն են», ասեց ինձ Պասկալը։ Բազմազգությունը Եվրոպայի համար վաղուց արդեն բնորոշ հատկանիշ ա, բայց նույնիսկ էդ ֆոնին իմ տեսածը աչքի էր խփում։ Ինձ բացատրեցին, որ Վիյորբանը արդյունաբերական բում ապրելով, միանգամից իրա կողմն ա քաշել-բերել աշխատանք փնտրողների՝ բոլոր երկրներից։ «Էդ բումը դեռ շարունակվում ա՞», միամիտ-միամիտ հարցրեցի ես։ «Վերջացավ,- ասեց քաղաքապետը,- արդյունաբերությունը Ֆրանսիայում վերջացավ»։ Ես էնքան ափսոսում եմ, որ չհարցրեցի Ժան-Պոլ Բրետին, թե արդյունաբերության ավարտից հետո հիմա ի՞նչն ա սկսվել Ֆրանսիայում։ Արդեն բերանս բացել էի, որ հարցնեմ, բայց հենց էդ ժամանակ իմ առաջ դրեցին մի ամբողջ ափսե լիքը խորոված գորտեր։ (Ամբողջ էսսեն կարող եք կարդալ Կարմիր աֆիշ գրքում)

Վիյորբանին հրաժեշտ տալու օրը, քաղաքապետարանի աշխատակից Մովսեսի եւ նրա կնոջ՝ Անուշի հետ, որոնց մասին պատմել եմ «ՈՒրախության հնարավորության մասին» էսսեում (նայել ձախում)։

Հայ ժամանակակից բանաստեղծների էս անթոլոգիան աննախադեպ հաջողություն ունեցավ Ֆրանսիայում։ Նախաձեռնությունը՝ Օլիվիա Ալոյանի, թարգմանությունը՝ Նունե Աբրահամյանի եւ Ստեփան Ժուրանիկի, բանաստեղծների եւ գործերի ընտրությունը կատարել եմ ես, նաեւ Գրիգոր Պըլտեանը (սփյուռքահայ բանաստեղծների)։ Հրատարակիչ՝ Editions Parentheses