Armine Armenian, Marine Petrossian
գարուն էր ամառ էր հետո նորից գարուն
անձրեւ էր գալիս հետո ձյուն հետո հալվում էր
լիքը բան կար որ լինելու էր բայց չեղավ
ու չի լինի արդեն երբեք


ձնծաղիկն ընդամենը մի գարուն ա ապրում
ես ինչքան գարուններ թողեցի անցյալում ու անցա
բայց արեւը ժպտում ա կարծես բան չի պատահել
ու ոչ ոք ոչ ոք չի կորել անվերադարձ


ձմեռ ա ցուրտ ա բայց ես վառարան ունեմ
ու գիտեմ որ շուտով գարուն ա գալու
դու մրսում էիր ու գիտեիր որ էլ չի գա գարունը
առավոտից քեզ եմ հիշել ու թե ոնց էր քո մարմինը ցավում
առավոտից քեզ եմ հիշել ու հեկեկում եմ, մամա