ձեռքս ատրճանակ կար
կրակեցի
չգիտեմ ում կպավ
բայց կպել էր հաստատ որովհետեւ հանկարծ
ամեն ինչ փոխվեց
հանկարծ բոլորը ու ամեն ինչ –
մարդիկ, շները, ծառերը, եւ անշունչ առարկաները նույնիսկ –
թեքվել ու նայում էին ինձ
բոլորը միասին ինձ էին նայում
իսկ ես քարացել էի կանգնած տեղումս
եւ չգիտեի ինչ եմ անելու հաջորդ վայրկյանին